Դեռևս երկու տարի առաջ պարզ էր, մասնավորապես, ես էլ էի ասել, որ Թուրքիան Հայաստանից ունի պահանջներ.
- հրաժարվել Արցախից,
-տրամադրել Սյունիքի միջանցքը՝ առանց հայկական,
վերահսկողության,
-փոխել Սահմանադրությունը,
-փոխել զինանշանը և հանել Արարատի նկարը,
-հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից,
-ապամոնտաժել Ցեղասպանության հուշահամալիրը,
-վերախմբագրել դպրոցական դասագրքերը,
-դպրոցներում մտցնել թուրքերենի պարտադիր ուսուցում:
Այսինքն, այն, ինչ ասում էր Ջոն Բոլթոնը՝ հրաժարվել կաղապարներից:
Քայլ այլ քայլ հայտնի անձնավորությունը և ԱԺ-ում, կառավարությունում իրեն սպասարկող անդեմ զանգվածը դա կատարում են:
Պատահական չէր հայտնի անձնավորության խոհափիլիսոփայական վերջին ակնարկը զինանշանի մասին, իսկ մինչ այդ՝ Արարատ-Արագածի մասին:
Հաջորդ խոհափիլիսոփայական ելույթը լինելու է Ցեղասպանության մասին, այն կոնտեքստում, որ մենք՝ ողջերս, դարձել ենք 1915-ին զոհվածների գերին, և այդ դագաղային գերությունից պետք է ազատվել:
Տեսնենք:
Ստեփան Դանիելյան